ԱՆՁԻ ԻՆՔՆԱԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՄԵՆԵՋՄԵՆԹԻ ԴՊՐՈՑ
Բիզնես հմտությունների և ձեռներեցության պրեմիում դասընթաց
փորձառու մասնագետների հետ՝ ստեղծված իրական արդյունքների համար։
ԳՐԱՆՑՎԵԼ

Kroo բիզնես դպրոցը նախատեսված է նրանց համար, ովքեր չեն ցանկանում ժամանակ վատնել միջին արդյունքների վրա։


Մենք առաջարկում ենք ինտենսիվ, 3․5 ամսվա դասընթացներ՝ իրական փորձով մասնագետների հետ։ Մեր դասընթացները կառուցված են գործնական, կիրառելի գիտելիքի շուրջ և նպատակ ունեն փոխել ոչ միայն ձեր բիզնես հմտությունները, այլ նաև մտածողությունը։

Ի՞ՆՉ ԿՍՈՎՈՐԵՔ
  • Հստակ բիզնես մոդելներ և գործիքներ
  • Թիմի ձևավորում և առաջնորդություն
  • Ֆինանսական պլանավորում և կառավարում
  • Անձնական բրենդինգ և հաղորդակցություն
  • Մարքեթինգի և վաճառքի ռազմավարություններ
  • ԱԲ (AI) գործիքների կիրառելիություն
ՄԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ
Մենք հավատում ենք իրական փորձի ուժին։ Kroo-ի դասավանդողները ակտիվ բիզնես առաջնորդներ և էքսպերտներ են, ովքեր կկիսվեն իրենց փորձով, սխալներով և լուծումներով։
  • Արփինե Հովհաննիսյան
    Նախկին արդարադատության նախարար
    Իրավաբան, քաղաքացիական իրավունքի դոկտոր (PhD), նախկին արդարադատության նախարար և Ազգային ժողովի փոխնախագահ։ Ունի ավելի քան 15 տարվա ղեկավարման փորձ իրավական ոլորտում և միջազգային կառույցների հետ համագործակցության մեջ։
  • Արթուր Սահակյան
    <<Coca Cola>> Տնօրեն
    Ավելի քան 20 տարվա փորձ ունի Coca-Cola HBC-ում՝ ռազմավարական կառավարման և բիզնեսի ֆինանսական արդյունքների կառավարման ոլորտում։ Ներկայումս զբաղեցնում է Coca-Cola HBC Armenia-ի գլխավոր տնօրենի պաշտոնը՝ ղեկավարելով շուրջ 100 միլիոն դոլար շրջանառությամբ բիզնես։ Ունի կոմերցիոն ռազմավարության, շուկայական զարգացման և բարձր արդյունավետությամբ թիմերի կառավարման բազմամյա փորձ։
  • Հրանուշ Եղոյան
    Makeup Studio հիմնադիր
    «Մեյք-Ափ Ստուդիո»-ի հիմնադիր և ավելի քան 20 տարվա փորձ ունեցող դիմահարդարման ու ոճաբանության ոլորտի մասնագետ։ Նա միջազգային փորձ ունեցող մարզիչ է, ում սաները բազմաթիվ մրցույթներում զբաղեցրել են առաջին հորիզոնականները։
  • Արտակ Ալեքսանյան
     Լրագրող և հրատարակիչ
    Newmag հրատարակչության հիմնադիր
    տնօրենն է։ Նախկինում ղեկավարել է
    «Արմենիա TV»-ի և Հանրային
    հեռուստատեսության լրատվական
    բաժինները։
  • Կարեն Բաբաջանյան
    Jinj Branding-ի հիմնադիր
    Տնտեսագիտության թեկնածու, բրենդինգի և մարքեթինգի ոլորտի մասնագետ՝ ավելի քան 15 տարվա փորձով։ Jinj Branding ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ խորհրդի անդամ:
  • Ինեսսա Ղազարյան
    Pure Pilates-ի հիմնադիր
    Ինեսսա Ղազարյանը հանդիսանում է Հայաստանում առաջին և միակ մասնագիտացված պիլատես ստուդիայի՝ Pure Pilates-ի համահիմնադիրը։ Pure Pilates ստուդիան հանդիսանում է BASI Pilates® Academy-ի (Body Arts and Science International) միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում։
  • Արմեն Ավագյան
    Մարքեթինգի և ռազմավարության ոլորտի փորձագետ
    Ունի ոլորտում 15 տարուց ավելի միջազգային փորձ՝ ավելի քան 25 երկրներում։ Նա հաջողությամբ իրականացրել է նախագծեր համաշխարհային բրենդների համար, ինչպիսիք են Danone-ը, Carlsberg-ը և Raiffeisen-ը՝ մասնագիտանալով վարքագծային մարքեթինգի և տվյալահեն ռազմավարությունների մշակման մեջ։
  • Անուշ Գասպարյան
    Անուշ Գասպարյանը առաջատար մասնագետ է՝ ավելի քան 14 տարվա փորձով հարկային հաշվառման, ֆինանսների և կրթության ոլորտներում։ Ունի բանկային փորձ՝ աշխատելով Ameriabank-ում և HSBC Bank Armenia-ում։ Ներկայումս աշխատում է որպես ավագ հարկային հաշվապահ՝ HCVT International, LLC-ում և դոցենտ՝ Armenian State University of Economics-ում։ Մասնագիտացած է ԱՄՆ հարկային համակարգերի, միջազգային հարկման, IFRS և US GAAP ստանդարտների, ինչպես նաև ֆինանսական վերլուծության ոլորտներում։
  • Վահագն Համբարձումյան
    Գործատուների միության նախագահ
    Տնտեսագիտության թեկնածու, որակավորված աուդիտոր և Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ։ Ավելի քան 20 տարվա փորձ ունեցող մասնագետ, ով մասնակցել է հարկային և աշխատանքային օրենսգրքերի մշակման գործընթացներին և իրականացնում է բիզնեսի զարգացման ու ավտոմատացման ծրագրեր։
  • Արփի Օսկանյան
    Էթիկայի բարձրագույն դպրոցի հիմնադիր
    Էթիկայի Բարձրագույն Դպրոցի հիմնադիր-տնօրեն, պրոֆեսիոնալ էթիկետի և պրոտոկոլի խորհրդատու՝ ավելի քան 20 տարվա փորձով միջազգային և բիզնես էթիկայի պարագայում։
  • Մարիանա Քոչարյան
    Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ՄՌԿ փորձագետ և խորհրդատու
    2011 թվականից դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Մարդկային ռեսուրսների կառավարման և խորհրդատվության ոլորտում ունի ավելի քան 6 տարվա ղեկավարման փորձ: Ներկայումս իրականացնում է ՄՌԿ համակարգերի ներդրման և կառավարման աութսորսինգային նախագծեր՝ մասնագիտանալով կազմակերպչական կառուցվածքների օպտիմալացման և թվային լուծումների մեջ:
  • Արամ Նիկոլյան
    Նիկոլյան բրենդի հիմնադիր
    «Նիկոլյան» նորաձևության սրահի հիմնադիր տնօրենն ու գլխավոր դիզայներն է: Եղել է «Հայ ջինս» և «Վարդ» ընկերությունների գլխավոր դիզայները, «Շանթ», «Արմենիա» ՀԸ ոճաբանը: 2013թ-ից եղել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության գլխավոր ոճաբանը: Դիզայներների միջազգային միության անդամ է:
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐԸ
  • ԲԻԶՆԵՍԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
    1
  • ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
    2
  • ՖԻՆԱՆՍՆԵՐ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    3
  • ՄԱՐՔԵԹԻՆԳ ԵՎ ԲՐԵՆԴԻՆԳ
    4
  • ՄԱՍՏԵՐԿԼԱՍԵՐ
    Հանրային խոսքի, ոճի ձևավորման, առողջ ապրելակերպի, ինքնաներկայացման արվեստի, բանակցությունների վարման, վարվեցողության (էթիկետի) կանոնների, ԱԲ կիրառելիության, որոշումների կայացման, էմոցիոնալ ինտելեկտի
    *
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Ցանկանո՞ւմ եք տեսնել դասընթացի ամբողջական ծրագիրը․ Լրացրե՛ք Ձեր տվյալները ստորև և ամբողջական ծրագիրը կուղարկվի Ձեր էլ․ փոստին։
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Բոլոր մոդուլների ընթացքում լինելու են միջոցառումներ, որոնք կապահովեն գործնական փորձ, նեթվորքինգի հնարավորություններ և խորացված ուսուցում իրական բիզնես միջավայրում։
  • Պանելային քննարկումներ՝ հաջողակ ձեռնարկատերերի հետ
  • Անձնական կերպարի և հաղորդակցության վարպետաց դասեր
  • Գործնական սիմուլյացիաներ և բիզնես խաղեր
  • Մինի նախագիծ՝ «Կառուցիր քո ստարտափի Canvas-ը»
ԻՆՉՈՒ ԸՆՏՐԵԼ KROO-Ն
  • Փորձառու մասնագետներ և ոլորտային էքսպերտներ
  • Նախագծեր, գործնական և շարունակական խորհրդատվություն
  • Անհատական մոտեցում
  • Համակցված և ինտենսիվ ձևաչափ
  • Նեթվորքինգ
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
ԱՄՍԱԹԻՎԸ
․․․
ՎԱՅՐԸ
․․․
ԱՐԺԵՔԸ
․․․
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
ԳՐԱՆՑՎԵ՛Ք ՀԻՄԱ
Լրացրե՛ք Ձեր տվյալները ստորև, և մեր մասնագետը կկապնվի Ձեզ հետ՝ ներկայացնելու դասընթացի մանրամասները։
+374 91 27 00 77
info@kroo.am
© 2026 KROO
Բոլոր իրավունքները պաշտպանված են.

Website created by Pulse Marketing